вторник, 14 июня 2011 г.

Մեսութ Օզիլ

Մեսութ Օզիլը ծնվել է 1988 թվականի հոկտեմբերի 15 ին Գերմանական Գելզենկիրպեն քաղաքում: Նրա ծնողները ծագումով Թուրքիայից են, որտեղից էլ հասկանալի է տաղանդավոր ֆուտբոլիստի անունը: Դեռ փոքր տարիքից Մեսութը հետաքրքրվում էր ֆուտբոլով և պատանեկան հասակից սկսել է խաղալ Գելզենկիրխեն քաղաքի ակումբներում: 2000 թ.-ին Օզիլը կնքում է իր առաջին պայմանագիրը «Ռոթ-Վեիս Էսսեն» ակումբի հետ, որտեղ անցկացնում է 5 տարի:

2005 թ.-ին Օզիլը տեղափոխվում է «Շալկե 04», որտեղ կարճ ժամանակում դառնում է խաղարկող ֆուտբոլիստ: Սակայն հետագայում չնայած լավ խաղին նա քիչ է հայտնվում մեկնարկային կազմում և 2008 թ.-ի հունվարի 31 ին տեղափոխվում է Բրեմենի «Վերդեր» ավելի քան 4 միլիոն եվրոյով:

Գրեթե միանգամից նա դառնում է մեկնարկային կազմի ֆուտբոլիստ և խփում է 13 գնդակ:
2007 թ.-ի սեպտեմբերին նրան հրավիրում են Գերմանիայի երտասարդական հավաքական, իսկ 2009 ին մինչև 21 տարեկանների հետ դառնում է Եվրոպայի չեմպիոն:

2009 թ.-ի փետրվարի 5 ին Օզիլը հրավիրվում է Գերմանիայի ազգային հավաքական, որտեղ հենց փետրվարի 11 ին նշում է իր նորամուտը Նորվեգիայի հավաքականի դեմ խաղում:
Մեսութը ճանաչում ձեռք բերեց աշխարհի առաջնության ժամանակ: Նա խաղաց հիմնականում մեկնարկային կազմում: Գոլ խփեց Գանայի հավաքականի դեմ խաղի ժամանակ, իսկ ահա Արգենտինայի հավաքականի դեմ խաղում կատարեց հիանալի գոլային փոխանցում իր թիմակից Մյուլերին:

Իկարկե նրա ֆանտաստիկ խաղը և աննկարագրելի տաղանդը չէր կարող անտարբեր թողնել «Ռեալին»: Ժոզե Մոուրինյոն թիմը մարզչի դերը ստանձնելուն պես ցանկացավ արտիստին տեսնել իր թիմում և նրա կամքը իրականացավ: 2010 թ.-ի ամռանը Օզիլը տեղափոխվեց Արքակայակ ակումբ մոտ 14 միլիոն եվրոյով:

Հենց սկզբից Օզիլը շահեց պահանջկոտ մարզչի վստահությունը և սկսեց խաղալ մեկնարկային կազմում:

Комментариев нет:

Отправить комментарий