вторник, 21 июня 2011 г.

Էմմին և Լևոն Տեր Պետրոսյանը նման են իրար

Նախորդ տարի Հայաստանում անցկացվող Եվրատեսիլի ընտրական պրոցեսում Էմմին պարտվեց, հաղթեց Եվա Ռիվասը: Էմմին չնդունեց իր պարտությունը, իրեն հաղթող հռչակեց ու բողոքարկեց ընտրությունները, որոնք իրականացվել էին բջջային ու քաղաքային հեռախոսներով: Բողոքարկումը արդյունք չտվեց: Էմմին այդպես էլ պարտված մնաց, բայց միաժամանակ հաթաթա տվեց Եվրատեսիլի հայկական կազմակերպիչներին, որը դրսևորվեց հետևյալ կերպ. մամուլում լուրեր շրջանառվեց, որ Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահն իրեն խոստացել էր, թե ինքը հենց այդ տարի պետք է մասնակցեր Եվրոտեսիլին: Արդյունքում Էմմին սկսեց երկխոսություն և պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հաջորդ անգամ Էմմին պետք է մասնակցի, այն էլ՝ առանց ժողովրդի կամքի արտահայտման: Ամեն դեպքում մենք գոհ ենք, գոնե թողեցին, որ երգը ժողովուրդն ընտրի: Այստեղ հիշենք միայն այն, որ «Բում-բում (արդեն) չկա-չկա» երգի հաղթանակն այնքան էլ չեր ոգևորել Էմմիին, և հարցազրույցներից մեկում ինքն այդ մասին ակնարկել էր, ասելով՝ «Ես ի՞նչ կարող եմ անել, ժողովուրդն է ընտրել»: Իսկ այդ ժողովուրդն արդյո՞ք քեզ ընտրել էր: Ի դեպ հավելեմ նաև, որ նախորդ տարի ինքս հենց Էմմի օգտին էի քվեարկել, հավանել էի կատարումը: Ինչևէ: Փորձենք այս ամենը համեմատել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, մասնավորապես ՀԱԿ-ի վարած քաղաքականության հետ: Կարծում եմ հետաքրքիր զուգահեռներ կան:

Комментариев нет:

Отправить комментарий